19-ամյա հայուհուն սպանած ադրբեջանցին կալանավորվել է

Մոսկվայում սպանվել է 19-ամյա Աննա Սարգսյանը։ Սպանության մեղադրանքով այսօր երկամսյա կալանքի տակ է վերցվել ադրբեջանցի Էմիլ  Զիլֆուղարովը: Ինչպես հայտնում է ռուսական НТВ հեռուստաալիքը, Զիֆուղարովը 2 տարի սիրահարված է եղել Աննային և  շարունակ հետապնդել նրան:

Աննայի հայրը մի քանի անգամ ոստիկանություն է դիմել՝  ահազանգելով դստերը սպառնացող վտանգի մասին, սակայն ոստիկանությունըհամապատասխան քայլեր չի ձեռնարկել:

Զիֆուղարովը դասից վերադարձող Աննային մոտեցել է Խաչատուրյանի փողոցին մոտ գտնվող մետրոյի մուտքի մոտ  ու դանակի մի քանի հարված հասցրել նրա որովայնին: Տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա դանակի հարվածներ հասցնում աղջկան ու հեռանում՝ թողնելով նրան միայնակ գետնին ընկած: Նշվում է, որ աղջիկը մահացել է մինչը շտապօգնության մեքենայի հասնելը:

Նշվում է նաև, Զիֆուղարովը նույնպես 19 տարեկան է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել