Արփինե Հովհաննիսյանը նախարարության մի շարք աշխատակիցների պարգևատրել է շնորհակալագրով

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Անկախության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ, աշխատանքային պարտականությունները  բարեխիղճ կատարելու համար Նախարարության մի շարք աշխատակիցների պարգևատրել է շնորհակալագրով:

«Մեր ազգային տոնի հետ կապված երեք զգացում եմ ունենում՝ շնորհակալության՝ անկախությունը կերտողների, այն մեզ նվիրողների նկատմամբ, պատասխանատվության՝ բոլորիս համար և աղոթք՝ սահմանին կանգնած զինվորի կյանքի ու առաղջության համար»,- ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:  Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իր տեղում, իր կարողություններին ու հնարավորություններին համապատասխան պետք է ծառայի անկախ Հայաստանի, մեր ազգի ու պետականության համար:

Երկարամյա ծառայության համար նախարարի շնորհակալագրով պարգևատրված նախարարության աշխատակից, քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի այրի Հասմիկ Նավասարդյանի խոսքով՝ հաջողության հասնելու համար պետք է գիտակցել անկախության գինը:

«Մեր նախնիները երազել են անկախության, պետականության կառուցման համար. այսօր այն մեզ տրված է, բայց մեր վերջնական նպատակին հասնելու համար դեռ շատ անելիք ունենք»,- ասել է Հասմիկ Նավասարդյանը՝ սերունդներին մաղթելով ուժ ու եռանդ պետականաշինության գործում հաջողության հասնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել