Ինչպիսի՞ չկատարված հարկային պարտավորություններ ունեք դուք, որոնք կարող են համարվել անհուսալի

Չկատարված հարկային պարտավորությունները կարող են անհուսալի համարվել մի շարք դեպքերում: Տվյալ դեպքերը նախատեսված են ՀՀ կառավարության 1205-Ն որոշման 2-րդ կետով: Դրանք են`

ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.

բ) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի մեկ միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու կամ պարտատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու հիմքերը.

գ) անհատ ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունների մասով՝ սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման կամ պետական հաշվառումից հանման դեպքում: Տվյալ պարագայում հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով հարկ վճարողի անձնական հաշվի քարտերից անհուսալի համարվող հարկային պարտավորությունները հանվում են, քարտերի վարումը դադարեցվում է և վարվում են միայն անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտեր:

 Հարկային տեսչությունների կողմից իրենց լիազորությունների սահմանում եռամսյակային պարբերականությամբ միջոցառումներ են ձեռնարկվում հարկ վճարողի և նրա գույքի գտնվելու վայրի, գույք կամ այլ ակտիվներ ունենալու վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:

Չգանձված պարտավորությունների դադարման համար սահմանվում է 5 տարի ժամկետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել