Իրազեկում բոլոր նրանց, ովքեր դեռևս չեն վճարել 2015թ.-ի ակցիզային հարկը

Հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, վճարում են ակցիզային հարկը և յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, համապատասխան հարկային տեսչություն ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևով:

Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգն ու ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել