«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

Արդյո՞ք կա շահերի բախում Կարեն Կարապետյանի և փոխնախարար փեսայի միջև

Թե արդյո՞ք կարող է շահերի բախման խնդիր լինել այս դեպքում, փորձեցինք պարզել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանից։

Քաղաքապետարանը 207 մլն է վճարել՝ 46 ավտոմեքենայի սպասարկման համար

Պարզվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին սպասարկում է առնվազն 46 ավտոմեքենա, որոնց պահպանման և սպասարկման համար քաղաքապետարանը ահռելի գումարներ է ծախսում: Այսպես, այս տարվա հունվարի 19-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Երևանտրանս» ՓԲԸ-ի հետ՝ 46 մարդատար ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայությունների համար և դրա դիմաց վճարել է 207 միլիոն դրամ կամ շուրջ 431 հազար դոլար։  Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ, պայմանագրի… Read more »

Հովիկ Աբրահամյանի գույքն ու եկամուտները

Արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրել է 1995 թվականից  ի վեր: 2012-ին նա նշանակվել է Ազգային ժողովի նախագահ: Այս պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է հետևյալ գույքն ու եկամուտները. 3 հատ բնակարան՝ բազմաբնակարանային շենքում, 1 հատ ավտոտնակ, 285 միլիոն դրամ խնայողություն, 2.04 միլիոն դոլար խնայողություն, 45.85 միլիոն դրամի եկամուտ, որից 5.85 միլիոն դրամը… Read more »

Լիցենզիաներ ստանալու հարցում առկա են կոռուպցիոն ռիսկեր. քննարկում Արարատ քաղաքում

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային անդամկցող «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ կոռուպցիոն ռիսկեր կան շինարարակն լիցեզնիաների տրամադրման ոլորտում

Էմիլ Բաբայանը թանկարժեք բնակարան ստացավ դատախազությունից և հեռացավ

Եվ արդյո՞ք ընդունելի է պետական միջոցներից թանկարժեք նվիրատվություններ անել համակարգի «սահող» կադրերին, եթե միևնույն ժամանակ կան այդ նույն համակարգում մեծ ներդրում ունեցող և դրա կարիքն իսկապես ունեցող այլ մասնագետներ:

33 միլիոն դրամ՝ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի կազմակերպման համար

Սեպտեմբերի 19-22-ը Երևանում անցկացվեց  «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որին մասնակցում էին ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործող շուրջ 320 ընկերություններ: Այս ընկերությունները ներկայացնում են սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և ՏՏ ոլորտները: Ցուցահանդեսն անցկացվել է «Մերիդիան հոլդինգ» ընկերության տարածքում, որի վարձակալության արժեքը եղել է 19 միլիոն դրամ: Վարձակալության պայամանգիրը կնքվել է օգոստոսի 17-ին՝ Հայաստանի… Read more »

Գլխավոր դատախազի գույքն ու եկամուտները

Շուտով սպասվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի նշանակումը, ով ներկայումս գլխավոր դատախազի տեղակալ է: Ներկայացնում ենք նրա վերջին տարիների ընթացքում հայտարարագրած գույքն ու եկամուտները: Արթուր Դավթյանը դեռսև 2013 թվականին Երևան քաղաքի դատախազի պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է. Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով, Բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 3 հատ հողամաս,… Read more »

Հասմիկ Պողոսյանի գույքն ու եկամուտները

Հասմիկ Պողոսյանը 2006 թվականից մինչև 2016 թվականները մշակույթի նախարար էր: Նա այս պաշտոնում նշանակվել և վերանշանակվել է երեք անգամ: 2012 թվականին մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելու պահին Հասմիկ Պողոսյանը հայտարարագրել է միայն 5.45 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից: Իսկ 2014 թվականին պաշտոնը կրկին վերստանձնելու պահին տիկինը հայտարարագրել է 7 124 եվրոյի խնայողություն և 3.9 միլիոն դրամ՝… Read more »

Ոստիկանությունը 180 միլիոն դրամ է հատկացրել՝ տեսահսկման և արագաչափ սարքերի ձեռքբերման համար

Ոստիկանությունը այս տարվա փետրվարի 2-ին պայմանագրեր է կնքել «Լեգիոն 9» ընկերության և «Վարդան Ասատրյան» ԱՁ-ի հետ՝  մինչև տարեվերջ երկու չափաբաժիններով տեսանկարահանման և նմանատիպ այլ սարքերի ձեռքբերման համար: Վճարումները կատարվել են արտաբյուջետային միջոցներից: Այսպես, գնվել է 700 հատ  տեսագրման և վերարտադրման սարքավորում և վճարվել է 108 միլիոն 500 հազար դրամ: Տեխնիկական բնութագրում նշվում է, որ սարքը ծրագրային ապահովումը պետք… Read more »

Ավելի քան 1 միլիոն դոլար՝ Երևանի նստարանների համար

2012 թվականից մայրաքաղաքում տեղադրվում են «Երևան» ծուլվածքով նստարաններ և նմանատիպ դիզայնով աղբամաններ: Թեև քաղաքացիներն, ընդհանուր առմամբ, գոհ են քաղաքում բազմաթիվ նստարանների առկայությունից, սակայն միևնույն ժամանակ, տարիներ շարունակ բարձրաձայնվում է դրանց բավականին բարձր գների մասին: Այսպես, համաձայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի, 2012-2015 թվականներին Երևանում տեղադրվել է 2900 նստարան: Իսկ այս տարի ձեռք է բերվել ևս 450-ը:… Read more »

Վերականգնվում են Նահանգապետարանի շենք-հուշարձանի որմնանկարները

Երևանի Հանրապետության 32 հասցեում գտնվող Նահանգապետարանի վարչական շենք-հուշարձանի ներսում այս պահին վերականգնողական աշխատանքներ են կատարվում. վերականգնվում և գունային առումով թարմացվում են շենքի ներսի որմնանկարները:

Դատական դեպարտամենտը 15 մլն դրամով ամենագնաց է գնել

Մայիսի 12-ի կառավարության նիստին արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոշտ հայտարարություն արեց պետական ծախսերը կրճատելու և խնայողական ռեժիմի անցնելու համար: Այս հայտարարությանը նախորդել էր ապրիլյան պատերազմը՝ իր ողբերգական դրվագներով. «Թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը,… Read more »

Գագիկ Խաչատրյանի կարողությունը՝ պաշտոնը ստանձնելու և դադարեցնելու պահին

Հայաստանյան կառավարության ֆինանսական դաշտում երկար տարիներ մեծ դեր ունեցող Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ազատվեց ֆինանսների նախարարի պաշտոնից: Մինչ այս՝ 2008 թվականից մինչև 2014 թվականը նա Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր: 2011 թվականի իր տարեկան հայտարարագրի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանն ունեցել է 278 միլիոն դրամ և 2.98 միլիոն դոլար խնայողություն: Իսկ նրա աշխատավարձը կազմել է 8.46 միլիոն դրամ, այսինքն՝ իր… Read more »

Կոռուպցիոն ռիսկեր, ոչ պիտանի սնունդ և ահագնացող հետևանքներ. ՔԱՂՑԿԵՂ

Քաղցկեղից մահացության ցուցանիշներով Հայաստանը աշխարհում առաջին տեղում է: Թեև դեռևս գիտնականները չեն բացահայտել այս հիվանդության հստակ պատճառները, սակայն միանշանակ պնդումներ կան, որ պատճառներից է անառողջ սնունդը: ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ և ներկայումս այս հարցերով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանի հետ Իրավաբան.net–ը զրուցել է ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին, որոնք սպառնում են հանրային առոջղությանը:… Read more »