Հայտնի են երկրորդ փուլի փոքր դրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների անունները

Սույն թվականի հունիսի 29-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովն ավարտեց Ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհային մրցույթի 2-րդ փուլին դիմած հայտերի գնահատումը:

Փոքր դրամաշնորհային մրցույթի 2-րդ փուլի ընթացքում ընդհանուր թվով դրամաշնորհային ծրագրեր են ներկայացրել 11 ՔՀԿ-ներ, որոնցից 2-ը Լոռու մարզից, 2-ը՝ Գեղարքունիքի մարզից, 2-՝ը Շիրակի մարզից, 2-ը Արարատի մարզից, 1-ը Սյունիքի մարզից և 2-ը՝ Երևանից: Ներկայացված ծրագրերից 5-ը անցնելով նվազագույն անհրաժեշտ միավորների շեմը՝ ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովի կողմից ընտրվել են որպես փոքք դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլի հաղթողներ:

Ստորև ներկայացնում ենք հաղթող ծրագրերի և ներկայացնող կազմակերպությունների ցանկը.

  1. «Կոռուպցիոն ռիսկերը ծննդօգնության ոլորտում» ծրագիր, իրականացնող` «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպություն (Սյունիքի մարզ):
  2. «ՓՄՁ հանրության համախմբում տեսչական գործընթացներում կոռուպցիոն դրսևորումների դեմ» ծրագիր, իրականացնող` «Փոքր և միջին բիզնեսի» հիմնադրամ (Երևան):
  3. «Կոռուպցիայի բացառումն առողջապահության ոլորտում, և դրան նպաստող անհրաժեշտ քայլերը» ծրագիր, իրականացնող` «Լրագրողների «Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպություն, համագործակից՝ «Լոռու ՄԻԳ» հեռուստաընկերություն (Լոռու մարզ):
  4. «Մոնիթորիգը որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք պետական եկամուտների հավաքագրման ոլորտում» ծրագիր, իրականացնող` «Գավառի բիզնես կենտրոն» հասարակական կազմակերպություն, (Գեղարքունիքի մարզ):
  5. «ՄԻԱՍԻՆ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր, իրականացնող` «Միասին» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն, համագործակից՝ «Հրեշտակ» մանկապատանեկան հասարակական կազմակերպություն (Արարատի մարզ):

Ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում դրամաշնորհային հայտեր ներկայացրած, սակայն դրամաշնորհներ չստացած բոլոր կազմակերպություններին և հորդորում է դիմել 2016 թվականի սկզբին ծրագրի շրջանակներում հայտարարվելիք փոքր դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլին:

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում»

Ծրագրի Դրամաշնորհային հանձնաժողով

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ