Նորություններ

Երեխայի հետ մնալու ծնողների իրավունքը վերականգնեցին

Երբ ծնողները Երևան բերեցին իրենց նորածին երեխային բուժելու, նրանք պատկերացում չուներին, որ իրենց չեն թողնի մնալ հիվանդանոցի համապատասխան մասնաշենքում իրենց հիվանդ երեխայի հետ: Ընտանիքը Գեղարքունիքի մարզից Երևան էր եկել, որպեսզի իր մեկ ամսական աղջիկը կարողանա ստանալ անհրաժեշտ բժշկական օգնությունը: Ի զարմանս իրենց` հիվանդանոցի աշխատակիցները կաշառք պահանջեցին` թույլատրելու համար մորը մնալ երեխայի հետ հիվանդանոցում և սպառնացին հիվանդանոցի տարածքից նրան դուրս հանել, եթե չտան կաշառքը:

Տարակուսանքով լի հայրը դիմեց Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն (ՇՊԱԿ) օգնություն ստանալու համար: Երևանի ՇՊԱԿ-ը երկրով մեկ տեղակայված, հասարակական կազմակերպությունների կողմից գործարկվող կենտրոններից մեկն է, որտեղ կոռուպցիայի զոհերը անվճար իրավաբանական խորհրդատվություն են ստանում` զանգահարելով կամ անձամբ այցելելով: Տեղեկանալով իրավիճակի անհապաղ լինելու մասին` ՇՊԱԿ-ն իսկույն կապվեց Առողջապահության նախարարության հետ, ինչպես նաև հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ, ինչի շնորհիվ բժիշկն աշխատակազմին կարգադրեց, ըստ օրենքի, երեխայի ծնողներին անհապաղ կերպով ապահովել սենյակով հիվանդանոցի մեջ:

ՇՊԱԿ-ը մնաց կապի մեջ երեխայի ծնողների հետ` հավաստիանալու, որ բժշկի կարգադրությունը կատարվում է: «Ես չեմ կարող ամբողջ երախտապարտությունս արտահայտել ՇՊԱԿ-ին` ընտանիքիս արագ աջակցություն ցուցաբերելու համար», ասում էր թեթևացած մայրը, «իրականում, կարծում եմ, որ դուք փրկել եք աղջկաս կյանքը, քանի որ նա, մեկ ամսեկան լինելով, զգում է իր ծնողների մշտական ներկայության կարիքը»: Նշելով, թե ինչքան ազգեցիկ էր ՇՊԱԿ-ի օգնությունը` մայրն եզրակացրեց, «Ես կոչում եմ ուրիշներին էլ դիմել ՇՊԱԿ նմանատիպ խնդիրների դեպքում»: Նմանատիպ դեպքերը, երբ ոչ պաշտոնական վճարումներ են պահանջում քաղաքացիներից, կրկնվող բնույթ են կրում Հայաստանի առողջապահական համակարգում: ՇՊԱԿ-ները պատրաստ են օգնել առողջապահական ոլորտի կոռուպցիայի զոհերին և արդեն ունեն համակարգային փոփոխությունների և այլ նախաձեռնությունների նախագիծ` վերջինս կանխելու համար:

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել