Նորություններ

Փաստեր` Գյումրիի ողբերգական դեպքի հետ կապված. Գևորգ Գյոզալյան

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը Գյումրիի ողբերգական դեպքի հետ կապված հետևյալ փաստերն է արձանագրել.

1. ՓԱՍՏ – Ենթադրյալ հանցագործը ինքնակամ լքել է զորամասը, զենքով, որը ըստ ՌԴ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի համարվում է հանցագործություն (հնարավոր է նաև՝ ՌԴ քր. օր-ի 33-րդ գլխի այլ հոդվածներ),
2. ՓԱՍՏ – Ենթադրյալ հանցագործը կատարել է դիտավորությամբ սպանություն, որը ըստ ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համարվում է հանցագործություն (հնարավոր է նաև այլ հոդվածներ),
3. ՓԱՍՏ – Ենթադրյալ հանցագործին ձերբակալել են ՌԴ իրավասու մարմինները և տեղափոխել են ՌԴ տարածք (տվյալ դեպքում զորամասը գտնվում է ՌԴ իրավազորության ներքո) սրանից բխող բոլոր հետևանքներով մասնավորապես ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետությանը և այլն,
4. ՓԱՍՏ – Մեր այլ կարգի, «ուժեղ», «ինքնիշխան» պետությունը ոչ միայն ունակ չի եղել գտնել և ձերբակալել ենթադրյալ հանցագործին, այլև իր ունեցած դիվանագիտական «ուժեղ» թիմով (պոնչիկ թշեր ունեցողներ, ծանրաձող բարձրացնողներ և այլն) չի կարողացել դիվանագիտական խողովակներով այնպես կարգավորել այս հարցը, որ անգամ, եթե ենթադրյալ հանցագործին ձերբակալել էր ՌԴ իրավասու մարմինը, այն «պատահաբար» հայտնվեր ՀՀ «մի այլ կարգի ուժեղ» ոստիկանների ձեռքում:

Կարծում եմ պետք է սթափվել ոչ թե ողջ աշխարհն է վատը քանի որ երբ ուզում է խուզում է Հայաստանի գլուխը (երջանկահիշատակ Վ. Սարգսյան փորձում էր դա թույլ չտար), այլ Հայաստանը կառավարողները «օբյեկտիվասուբյեկտիվախառը» չեն կարողանում արժանապատիվ կառավարել այս երկիրը:

Այս մասին փաստաբանը գրել է իր ֆեյսբուքյան հաշվում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել