Նորություններ

Կանխվեց ՔԿԱԳ մարմնի կողմից օրենքով չսահմանված գումարների գանձումը

ՀՀ Տավուշի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Իջևանի կենտրոն է դիմել քաղաքացի ԱրտակՄանուկյանը: Նա շատ զարմացած և միաժամանակ զայրացած էր: Նրա եղբայրը, որը ՀՀ քաղաքացի է, սակայնբնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իր ամուսնությունը Սոչի քաղաքում գրանցելու համար, խնդրել է եղբորը` որպեսզի նա Իջևանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) բաժնից վերցնի տեղեկանք, որում սահմանված կլինեն տեղեկություններ իր ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ: Եղբայրը`Արտակ Մանուկյանը, դիմել է ՔԿԱԳ Իջևանի բաժին նշված տեղեկանքը վերցնելու համար: Վերը նշված մարմնումայդ ծառայությունը կատարելու համար նրանից պահանջել են վճարել 8000 ՀՀ դրամ` որից 5000-ը` պետականտուրք, իսկ 3000 դրամը իրենց կողմից մատուցած ծառայության դիմաց: Կատարվածից անչափ զայրացածքաղաքացին դիմել է Իջևանի ՇՊԱԿ` պարզաբանելու, արդյո՞ք գանձնման ենթակա նշված գումարների չափըսահմանված են օրենքով, թե՝ ոչ:
Իջևանի ՇՊԱԿ-ը ձեռնամուխ լինելով գործի հաջող լուծման, քաղաքացուն պարզաբանել է, որ «Պետական տուրքիմասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` քաղաքացիական կացության ակտերի գրանցմանառկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար օրենքով սահմանված է բազային տուրքիկրկնապատիկի չափը` 2000 դրամ, իսկ վերը նշված մարմնի կողմից մատուցած ծառայությունները` անվճար են:
Ուրախությամբ պետք է փաստենք, որ գործին Իջևանի ՇՊԱԿ-ի ներգրավվման արդյունքում քաղաքացին ստիպվածչէր կատարել ավելնորդ վճարումներ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար, քանի որ նմանփաստաթուղթ տրամադրելու համար օրենքով սահմանված է պետական տուրքի այլ դրույքաչափ, իսկ նրանցկողմից մատուցած ծառայությունները անվճար են:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել