Նորություններ

Ջորջիո ԱՐՄԱՆԻՆ» դատի է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. «Ժամանակ»

«Համաշխարհային իտալական բրենդ «Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո» ընկերությունը դատի է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և արդեն մի քանի տարի պայքարում է Հայաստանի դատարաններում։ Այժմ «Ջորջիո ԱՐՄԱՆԻ»-ի գործը վարչական դատարանում է։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:

Խնդիրն այն է, որ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը Արարատի մարզի Արտաշատ քաղաքին մերձակա «Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ին թույլատրել է արտադրած կոնյակների պիտակների վրա կիրառել «ARMANI Արմանի» եւ «АЙГЕПАТ ԱՅԳԵՊԱՏ ARMANI» ապրանքային նշանը։

Անցած տարվա աշնանը վարչական դատարանը, ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, գտել էր, որ այն ենթակա է վերադարձման: Չնայած դրան՝ ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Նահապետյանը կրկին դիմել է վարչական դատարան:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել