Նորություններ

Նոր մանրամասներ «Վերնիսաժ»-ում տեղի ունեցած դեպքից. «Ժողովուրդ»

Վերնիսաժի հարակից տարածքում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների հետքերով, համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ անսպասելի ու կտրուկ զարգացումներ կարող են տեղի ունենալ։

Նախ՝ հիվանդանոցից փախուստի փորձ է կատարել Կարո Կարապետյանի փեսայի մեքենայի դիմացը կտրած վիրավոր երիտասարդներից մեկը, ինչը, սակայն, կանխել են ոստիկանները։ Բացի այդ, «Ժողովուրդ»-ը պարզել է, որ կրակոցների հեղինակի՝ Գոռ Առաքելյանի դուստրը՝ 2,8 տարեկան Լիլի Առաքելյանը, ով դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, մինչ օրս չի խոսում։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է Լիլիի տատիկից՝ Հասմիկ Ստեփանյանից, ում խոսքերով՝ Գոռին ծեծել են ու հասցրել այն աստճանի, որ կրակի։

«Պարզվում է՝ դեպքի վայրում է եղել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետը՝ Մարատ Դուրյանը, ով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի փեսան է։ Նա ամբողջությամբ ականատես է եղել դեպքին և, ամենայն հավանականությամբ, որպես վկա ցուցմունքներ կտա ոստիկանությունում»,- գրում է թերթը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել