Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մղձավանջի և անեծքների տարափի պատճառով էին որոշել համաներում խնդրել

Ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյան գործով ամբաստանյալներ Միքայել Միքայելյանն ու Մինաս Մկրտչյանը դատարանից արդարացման դատավճիռ են պահանջում: Այս մասին այսօր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ հայտնեցին նրանց պաշտպաններ Վարդուհի Էլբակյանն ու Լևոն Պողոսյանը: Նրանք խնդրեցին դատարանին վերսկսել դատաքննությունը:

Վարդուհի Էլբակյանի խոսքով՝ իրենք միջնորդել էին համաներում կիրառել գործն արագ վերջացնելու համար, քանի որ արդեն տարի ու կես մղձավանջի մեջ են լինում դատական նիստերի ժամանակ՝ լսելով անեծքների տարափ տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանից:

Պաշտպաններ Վարդուհի Էլբակյանն ու Լևոն Պողոսյանը նշեցին, որ դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ իրենց պաշտպանյալների գործողություններում հանցակազմ չկա:

Դատավարության մասնակիցները կարծիք հայտնեցին նաև մահացած զինվորի հոր ներկայացրած քաղաքացիական հայցի վերաբերյալ՝ բարոյական վնասի և գույքային վնասի փոխհատուցման մասով: Պաշտպանական կողմն ու դատախազը միջնորդեցին մերժել հայցը:

Մանրամասները՝ «Իրավական շաբաթ» 6-ում:

Ի դեպ, այս անգամ ևս դատական նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը և նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել