Նորություններ

Քննիչը վարույթ է ընդունել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը վարույթ է ընդունել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

2017թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ մի քաղաքացի հեռախոսազանգով հայտնել է՝ ՀՀ  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շնքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին։

Համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում, և նախարարության վարչական շենքում պայթուցիկ սարք չկա։

Դեպքի առթիվ հետաքննության մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որն այսօր ընդունվել է ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթ։

Կատարվում է նախաքննություն։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել