Նորություններ

Երթևեկության նշանը փոխվել է

«Վարորդի ընկեր»  ՀԿ-ն վարորդներին տեղեկացնում է, որ Բաղրամյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում  4.1.1 նշանը՝ «Երթևեկությունն ուղիղ», հանել են։

«Մոտ մեկ շաբաթ սպասեցինք ՃՈ արձագանքին, սակայն այդպես էլ պաշտոնական ոչինչ չլսեցինք, դրա փոխարեն այսօր հայտնաբերեցինք որ նշանը չկա։ Ճշտել ենք ՃՈ-ից և «Սեքյուրիթի Դրիմ»-ից, նշանը իրենք են հանել։
Շնորհավորում եմ բոլորին, բայց սա մեր հիմնական պահանջը չէր։ Այն է՝
ՉԵՂԱՐԿԵԼ ԲՈԼՈՐ մինչև այդ արձանագրված տուգանքները և ԻՐԱԶԵԿԵԼ բոլոր քաղաքացիներին, որոնք տուգանվել են, որպեսզի անհիմն չմուծեն դրանք:

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք տուգանվել են այդ հատվածում իրավունք ունեն բողոքարկել այդ տուգանքները վերադաս կամ դատական կարգով։ Համեցե՛ք գրասենյակ, մենք բոլորին անխտիր օգնում ենք ԱՆՎՃԱՐ»,- այս մասին տեղեկացնում են ՀԿ-ից։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել