Նորություններ

Կառավարությունը կհաստատի «Բակային  սպորտի զարգացման» հայեցակարգը

Կառավարությունը օգոստոսի 10-ի նիստին նախատեսում է հավանության արժանացնել «Բակային  սպորտի զարգացման» հայեցակարգին։

Նշվում է, որ «Բակային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունմամբ լուծում կստանան հետևյալ հիմնախնդիրները՝

  1. զբոսայգիների, սպորտով զբաղվելու գոտիների, ոտքով և հեծանվով երթևեկելու համար ճանապարհների, բակային մարզական համալիրների թվաքանակի աճ և մարզագույքով հագեցվածություն.
  2. կանաչապատ շրջակա միջավայրի, խաղահրապարակների, սահադաշտերի և լողավազանների ցանցի ընդլայնում.
  3. մասսայական սպորտի և ակտիվ կենսակերպի վերաբերյալ քարոզչություն.
  4. ֆիզիկական կուլտուրայի կանոնավոր պարապմունքներին բնակչության (միջին և բարձր տարիքի անձանց) ներգրավվածության թվի աճ, առողջ ապրելակերպի պահպանում.
  5. մարզասարքերից, խաղահրապարակներից և ակտիվ հանգստի գոտիներից օգտվելու մատչելիություն.
  6. երբեմնի սիրված  ատլետիկա, մարմնամարզություն, ջրացատկ, սեղանի թենիս, խաղային մարզաձևերի ավանդույթների վերականգնում.
  7. ուսումնա­կան հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դրվածքի մակարդակի բարձրացում, հանրապետության տարածաշրջաններում, մարզակառույցների, նյութատեխնիկական բազայի  համաչափ բաշխվածություն.
  8. հիվանդությունների նվազում, մահացության թվի անկում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել