Ապօրինի հարստացման քրեականացման որոշումը չպետք է թղթի վրա մնա

Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատեց ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին որոշումը: Ինչպես հայտնել էինք, Քրեական օրենսգրքում կավելացվի 310.1  հոդվածը, որը ապօրինի հարստացման դեպքում որպես պատիժ է սահմանում երեքից վեց տարի ժամկետով ազատազրկումը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ այս որոշումն իրականում ոչինչ չի կարող փոխել, եթե  երկրում չգործեն այն կիրառելու կամք ու լիազորություններ ունեցող մարմինը. «Շատ օրենքներ են վերածվում թղթի կտորի, որոնք չեն կիրառվում կամ կիրառվում են ընտրողաբար»:

Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն անկախ մարմին ունենալուն, Ա. Սաքունցը նախ նշեց, որ կառավարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի անարդյունավետ գործունեության մասին խոսել է դեռևս մեկ տարի առաջ: Որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետություն նկատվի, ապա պետք է գործի անկախ մարմին.

«Որպեսզի փոփոխություն կատարվի, պետք է ներգրավվի այնպիսի մարդկանցով, ովքեր ցանկաություն, կամք, ձգտում ունեն կոռուպցիան հաղթահարելու: Եվ այդ մարմինը պետք է ունենա լիազորություններ, այդ թվում՝ քննչական գործողություններ, հետաքննություններ իրականացնելու: Իսկ եթե  ստեղծվում է անկախ մարմին, որտեղ ներգրավվում են այդ կամքն ունեցող անձիք և նրանց տրվում է նաև լիազորություններ, այդ դեպքում կարող ենք հույս ունենալ, որ ինչ-որ բան կփոխվի»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ