Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում քննարկվեցին կարևորագույն կառուցակարգեր

Այս շաբաթ կարևոր էր հակակոռուպցիոն պայքարի տեսանկյունից: Առաջին հայացքից հասարակ թվացող երկու մամուլի հաղորդագրություններ, որոնցում ասվում էր, թե տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, բավականին առանցքային նշանակություն կարող են ունենալ այս արատի դեմ պայքարի համար:

Առաջին նիստը հունիսի 15-ին էր Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել են համատեղ աշխատանքային խմբի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի և աշխարհի տարբեր երկրների համանման փորձի ուսումնասիրության արդյունքները:

Աշխատանքային խումբը երկու տարբերակ է առաջարկում. Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմին, որը կներառի երեք բաղադրիչ՝ քննչական, կրթական և կանխարգելիչ, կամ հակակոռուպցիոն անկախ մարմին, որը կունենա կանխարգելիչ և կրթական գործառույթներ, ինչպես նաև առանձին քննչական մասնագիտացված մարմին:

Հաջորդիվ Կարեն Զադոյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման և օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելքի սահմանման հարցը: Արձագանքելով վարչապետ Աբրահամյանն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել առաջարկվող մոտեցումը, և նշելով, որ հարցը շատ կարևոր է ու ընդգրկուն, հանձնարարել է արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փաթեթ:

Խորհրդի աշխատանքներն այնքան ծավալուն են եղել, իսկ քննարկումները՝ բուռն, որ նիստը տեղափոխվել է հունիսի 17-ին: Կրկին օրակարգի կիզակետում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանի առաջարկներն էին: Նա ներկայացրել է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն–հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները և դրա հիման վրա մշակված առաջարկությունները: Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Կարևորելով այս խնդիրը՝ ես ուզում եմ հիշեցնել մեր գործընկերներին, որ կառավարությունն այն ներառել է 2015-2018 թթ. Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունում և առաջարկում եմ հանձնարարել արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում հասարակական հատվածի մեր գործընկերների, բոլոր շահագրգիռ մարմինների հետ ձևավորել օրենսդրական փաթեթ, քննարկել, նախապատրաստել և ուղարկել Ազգային ժողով»:

Այս իրավաբանական տերմինները, որոնք միգուցե մեր շատ քաղաքացիներին խորթ թվան, իրականում լուծում են ազգային անվտանգությանը մեծապես վնասող մի շարք խնդիրներ:

Օրինակ՝ օֆշորային սկանդալները վերջին տարիներին ամենաշատ քննարկվող հարցերից են, ինչպես հասարակական կազմակերպությունները, այնպես էլ կառավարությունը դժգոհ է այս ոլորտից, ինչպե՞ս պայքարել լուծումները առաջարկվել են:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր պետությունում շատ պաշտոնյաներ ապօրինի հարստանում են, ամենօրյա լրահոսում հնարավոր է տեսնել ասվածի ապացույցը՝ անընդհատ վեր բարձրացող դղյակներն էլ դրա վառ օրինակներից մեկն են: Այս ամեն դեմ պայքարելու համար նախ և առաջ հարկավոր է օրենսդրական դաշտը այնպես կարգավորել, որ մեխանիզմներ տրվեն իրավապահ մարմիններին, ուստի առաջարկվում է քրեականացնել ապօրինի հարստացումը:

Հաջորդ խնդիրը՝ ինքնին կոռուպցիայի դեմ պայքարն է: Վերջին տարիներին մեր երկիրը բոլոր ցուցանիշներով բացասական դիրքերում է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ուստի առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմին, որը օժտված կլինի կանխարգելիչ, կրթական և քննչական իրավասություններով:

Նշենք, որ այս բոլոր առաջարկներ, որոնք առաջնային են համարվել գործադիրի կողմից, արվել են ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից:

Դիտեք նաև ռեպորտաժը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ