Հայտնաբերվել են դիեր

 ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից տեղեկացնում են , որ հուլիսի 22-ին, ժամը 16.13-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1950 թ. ծնված Ժ. Կ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

***

Հուլիսի 22-ին, ժամը 16.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել 1940 թ. ծնված Լ. Ա.-ի դին:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել