Նկատելով ոստիկաններին՝ փորձել էր գետին նետել թմրամիջոցով տոպրակը

Հուլիսի 3-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակի Ա. Մանուկյան փողոցի 26/Ա շենքի բակից, թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սամվել Ղ.-ին, ով մինչ այդ նկատելով ոստիկաններին՝ տաբատի գրպանից հանելով փորձել էր գետին նետել պոլիէթիլենային տոպրակը, որի մեջ առկա էր ապակյա սրվակ` մուգ շագանակագույն թմրամիջոցին նմանվող հետքերով, և ծխախոտի փայլաթուղթ, որի մեջ կար յուրահատուկ հոտով փոշեզանգված: 
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել