Հակակոռուպցիոն խորհրդին կանդամակցեն կառավարության հետ սերտ կապ ունեցող ՀԿ-ները. ՀԿ ներկայացուցիչ

Կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհդրին Գյումրու «Ֆեմիդա» իրավաբանական կլինիկա ՀԿ-ն անդամակցելու մրցույթին չի մասնակցի. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀԿ նախագահ Արմեն Գաբրիելյանը: Պատճառն այն է, որ խորհուրդում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին միայն երկու տեղ հատկացնելը չի կարող արդյունավետ լինել խորհրդի գործունեության տեսանկյունից.

«Միանշանակ չի կարող արդյունավետ աշխատել:  Մեր կազմակերպությունը բավարարում է անդամակցության համար նախատեսված չափանիշներին, բայց չենք ուզում, որովհետև երկու ձայնը շատ քիչ է: Եթե չպիտի չկարողաննաս այլընտրանք ապահովել այդ խորհրդում, ապա, միանաշակ, դա ձևական բնույթ է կրելու»,- ասաց Ա. Գաբրիելյանը:

Նա կարծիք հայտնեց, որ ամենայն հավանականությամբ, խորհրդին կանդամակցեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք սերտ կապեր ունեն կառավարության հետ:

Նշենք, որ այս խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն, որի մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի մշակմանը, նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ