ՀՔԾ աշխատակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի հայոց ցեղասպանության նահատակված սրբերի հիշատակին:

Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծաղկեպսակ են դրել նահատակվածների հուշարձանին և ծաղիկներ դրել 100 տարի առաջ մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել