Հակակոռուպցիոն խորհուրդը ստեղծվել է տպավորություն գործելու համար. փաստաբան

Կառավարության որոշմամբ փետրվարի 19-ին ստեղծված հակակոռուպցիոն մարմինը չի կարող արդյունավետ գործել, քանի որ երկրում առկա կոռուպցիոն խնդիրների պատասխանատուն հենց կառավարությունն է. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում կարծիք հայտնեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նրա խոսքով, տարիներ շարունակ ստեղծվում են նման կառույցներ, որոնք նպատակ ունեն կոռուպցիայի կամ նման այլ խնդիրների դեմ պայքարելու համար, սակայն արդյունքները չեն երևում. «Կոռուպցիան արմատախիլ կարվի այն ժամանակ, երբ ժողովուրդը հնարավորություն կունենա ձևավորել իշխանություն, իսկ քանի դեռ ոտնահարված է ժողովրդի այդ իրավունքը, ակնկալիքներ չկան»,- փաստաբանը նշեց նաև, որ այս կառույցը ձևական բնույթ ունի և ստեղծվել է միջազգային կառույցներին, միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե մտահոգված են խնդրով և աշխատում են այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն խորհուրդը ղեկավարում է ՀՀ վարչապետը, անդամակցում են ֆինանսների և արդարադատության նախարարները, գլխավոր դատախազը, ԱԺ ընդդմիդիր խմբակցություններից ներկայացուցիչներ, ընդամենը 2 ներկայացուցիչ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, և այլն:

Լուսանկարը` «Ֆոտոլուր»-ի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ