Գործադիրի կողմից ձևավորված հակակոռուպցիոն որևէ մեխանիզմի հետ հույս չեմ կապում. Էդմոն Մարուքյան

Հակակոռուպցիոն մարմինը պետք է լինի գործադիրից անկախ մարմին և ղեկավարի այնպիսի մեկը, ով որևէ կապ չունի գործադիր իշխանության հետ. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ կառավարության որոշմամբ փետրվարի 19-ին ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը ղեկավարելու է վարչապետը, անդամակցելու են ֆինանսների, արդարադատության նախարարները, գլխավոր դատախազը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից ներկայացուցիչներ, երկու ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից և այլն:

«Ես գործադիր մարմնի կողմից ձևավորված որևէ հակակոռուպցիոն մեխանիզմի հետ հույս չեմ կապում: Ես միշտ ասել եմ, որ դա պետք է լինի գործադիր մարմնից դուրս, անկախ մարմնին: Եթե կլինի որևէ հաջողություն, թող ներկայացնեն, մենքլ է կուրախանանք»,- ասաց Է. Մարուքյանը:

Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպությունների ներկայացվածությանը, Է. Մարուքյանը նշեց, որ այս դեպքում որևէ արդյունք կարելի է սպասել, եթե խորհրդին անդամակցությունը ձևական չլինի:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ