Կառավարությունը կքարկոծվի, եթե հակակառուպցիոն պայքարն անարդյունավետ լինի. ՀԿ ներկայացուցիչ

Կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը կարող է արդյունավետ գործել, եթե այն բավարարի ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի և միջազգային այլ փաստաթղթերի պահանջներին: Սակայն այս պահին փաստ է, որ միջազգային այդ նորմերը չեն պահպանվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Տեղական ինքնակառավարման տեղեկատվական կենտրոն» ՀԿ նախագահ Արևիկ Հարությունյանը:

«Այսինքն` խոսքը պետք է լինի անկախ և մասնագիտացված հակակոռուպցիոն խորհրդի մասին, որի թափանցիկության և հաշվետվողական աշխատանքի դեպքում կարող է արդյունավետ գործել: …Կառավարությունը պետք է հասկանա, որ ստանձնելով այդ գործը, սակայն արդյունք չապահովելով, նորից քարկոծվելու է»,- ասաց Ա. Հարությունյանը: Նա նշեց նաև, որ այսօր կոռուպցիան այնպիսի մեծ խնդիր է դարձել, որ վտանգ է սպառնում նաև ազգային անվտանգությանը:

«Զարթոնք 89» ՀԿ նախագահ Սիլվա Վարդանյանը նույնպես համակարծիք է Արևիկ Հարությունյանի հետ: Նա հավելում է նաև, որ հակակոռուպցիոն խորհրդում պետք է ավելի մեծ թվով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ լինեն. հատկացված երկու տեղը խիստ անբավարար է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ