Հակակոռուպցիոն խորհրդը չի կարող արդյունավետ գործել նույնիսկ մեծ ցանկության դեպքում. ՀԿ ներկայացուցիչներ

Կառավարության կողմից ստեծղված հակակոռուպցիոն խորհուրդը ցանկության դեպքում անգամ չի կարող արդյունավետ գործել: Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Անանիա Մաղաքյանը և բացատրում, որ պետության վարչեպտն ու ֆինանսների նախարարը, անկախ նրանց ով լինելուց, պարզապես չեն կարող վերահսկել և պայքարել իրենք իրենց դեմ:

«Ես չեմ բացառում, որ կարող են այդ խորհրդում լինել նաև պաշտոնյաներ, սակայն ավելի փոքր օղակից պետք է լինեն: Խորհրդին ավելի շատ պետք է անդամակցեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Պետք է ապահովել հասարակությանը ներկայացնողների հնարավորինս լայն շրջանակ»,- ասաց Ա. Մաղաքյանը:

Այն, որ հակակոռուպցիոն խորհուրդը պետք է անկախ մարմին լինի, համակարծիք է նաև «Տաթևիկ» բարեգործական ՀԿ նախագահ Լուսինե Պետրոսյանը. «Ես անձերի դեմ ոչինչ չունեմ, սակայն խորհուրդի գործունեությունը արդյունավետ կլինի, եթե այն անկախ լինի և դրան անդամակցեն հնարավորինս մեծ թվով հասարակական կազմակերպություններ»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ