Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Հայաստանում ընդունել է Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին, այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ողջույնները և ավելացրել, որ իր երկրի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի սերտացման ու ընդլայնման գործում:
Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի վարչապետի հրավերով Հովիկ Աբրահամյանի՝ առաջիկայում Քուվեյթ կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, անդրադարձել հայ-քուվեյթյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել