Ո՞ր դեպքերում կարող է մերժվել հայցադիմումի ընդունումը

Շատ քաղաքացիներ իրենց վեճերը այսօր փորձում են լուծել դատական կարգով: Շատ դեպքերում իրենք ինքնուրույն կերպով, առանց փաստաբանի օժանդակության կազմում և դատարան են ներկայացնում հայցադիմումներ, որոնց ընդունումը մերժվում է դատարանի դեպքում: Սույն նյութում ներկայացվում է հայացադիմումի ընդունման մերժման հիմքերը, դրանց մասին հայցվորին տեղեկացնելու կարգն ու ժամկետները, ինչպես նաև հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու ժամկետները:
Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
4) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:

Դատարանը օրենքով սահմանված կարգով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից 3-օրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:

Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել