Գողացված հեռախոսն աղբամանում

ՀՀ ոստիկանությունը  տեղեկացնում է, որ օրերս մի կին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ Սիլիկյան թաղամասում գտնվող ռեստորանային համալիրի նախասրահի սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը, որը մեկ ժամ անց գտել են ռեստորանի դիմաց գտնվող աղբամանի վրա:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արսեն Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը 

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել