Անդրանիկ Սողոյանն ազատ կարձակվի, եթե արդարադատության նախարարությունը չբողաքարկի դատարանի որոշումը

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու արդարադատության նախարարության միջնորդությունը: Այս մասին հունվարի 24-ին տեղեկացրել է News.am-ը:

Արդարդատության նախարարությունից հաստատեցին դատարանի որոշման մասին լուրը` հավելելով, որ գերատեսչությունը քննարկում է հետագա քայլերը. «Ուսումնասիրում ենք բողոքարկման հնարավորությունները, դրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել»,- փոխանցեց նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Համաձայն Քրեական դատավարության մասին ՀՀ օրենսգրքի 379-րդ հոդվածի` Արդարադատության նախարարությունը կալանքը մերժելու որոշման կապակցությամբ կարող է Վերաքննիչ բողոք բերել` հնգօրյա ժամկետում, այսինքն` վերջին օրը հունվարի 29-ն է: Եթե նախարարությունը բողոք չներկայացնի, Անդրանիկ Սողոմոնյանն ազատ կարձակվի:

Հիշեցնենք` ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի (սպանութուն), 235 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: 20.10.2014 թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել