«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ուղևորը տեղում մահացել է

Հունվարի 24-ին, ժամը 08.51-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչից ուղևոր Ա. Մ.-ը (ծնվ. 1996 թ.) տեղում մահացել է:
Փրկարարական աշխատանքների կատարման ժամանակ փրկարարներից մեկը ստացել է վնասվածք:

Փրկարարները ձորից դուրս են բերել տուժածներ Ժ.Ղ.-ի (ծնվ. 1974 թ.) և Գ.Մ.-ի (ծնվ. 1973 թ.) և Ա.Մ.-ի (ծնվ. 1996թ.) դիերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել