Գյումրիում լարված վիճակ է (Լրացված)

Գյումրում այս պահին լարված վիճակ է, մեր տեղեկություններով փողոցներում շրջում է մի քանի հարյուր ոստիկան: Մեր աղբյուրները հաղորդում են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 6:20 րոպեին: Ոստիկանությունը փնտրում է սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին, մինչ այս տեղեկացրել ենք, որ զինծառայողը ձերբակալվել է, սակայն այս տեղեկատվությունը հերքում են պաշտոնական աղբյուրները:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում նույնպես մանրամասներ է հրապարակել սպանության վերաբերյալ: Նա գրել է. «Տանտիրուհու քույրը մոտ ժամը 10-ին եկել քրոջ տուն, տեսել է քրոջը սպանված, երեսին են կրակած եղել, մյուսներին գտել է տեղաշորերում վերմակների տակ՝ գնդակահարված։ Սա քրոջ պատմածն է։ Վիրավոր երեխան դանակով է վիրավորված, գտնվում է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցում։ Երկու սպանված երեխաներից մեկը չափահաս էր։ Մյուսը` օրորոցում է գնդակահարվել»:

Կարդացեք նաև` Գյումրիում ընտանիքի 6 անդամ է սպանվել. մանրամասներ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել