ԱԺ աշխատակազմում առաջատար մասնագետների թափուր պաշտոններ

ՀՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին

Թափուր պաշտոնների անվանումները՝

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ,

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության առաջատար մասնագետ,

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի (Ազգային ժողովի ընդունարանի) առաջատար մասնագետ,

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի (Ազգային ժողովի ընդունարանի) առաջատար մասնագետ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 12 հունվարի 2015թ.:

Մրցույթները կկայանան 2015թ. հունվարի 19-ին, ժամը 11:00-ին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության առաջատար մասնագետի) եւ ժամը 15:00-ին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի (Ազգային ժողովի ընդունարանի) առաջատար մասնագետների) ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Թափուր պաշտոնների մրցույթին դիմելու համար ներկայացված պահանջներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել