«Սոցիալապես անապահով խավին անհրաժեշտ է պաշտպանել կոռուպցիայից»

«Գավառի բիզնես կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Շազազյանը գտնում է, որ ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շրջանակներում ընտրված 4 ոլորտների ցանկին հարկավոր է ավելացնել նաև սոցիալականը:

«Մեր շրջանում էլ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ ու հանդիպումներ, եզրահանգելով, որ այն պետք է ներառել ռազմավարության նախագծում: Խոսքը գնում է հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման մասին: Գաղտնիք չէ, որ ամենակոռումպացված ոլորտը հենց սոցիալականն է: Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան»,- նշեց տիկին Շազազյանը` հավելելով, որ հատկապես Գեղարքունիքի մարզում սոցիալական խնդիրները ցայտուն են. «Սոցիալապես անապահով խավին անհրաժեշտ է պաշտպանել կոռուպցիայից, եթե այս ոլորտն ընդգրկվի հակակոռուպցիոն ռազմավարությունում, կարծում եմ, որ ավելի մեծ ուշադրություն կդարձրվի մեր մարզի խնդիրներին»,- եզրահանգեց նա:

ՀԿ անդամը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը հաստատող խորհրդում պետք է ընդգրկվեն ընդամենը երկու ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից. «Սա շատ սխալ մոտեցում է: Խոսում ենք քաղաքացիական հասարակության ներգրավվածության մասին կոռուպցիայի դեմ պայքարում, իսկ նրա մասնակցության հիմնական կորիզը հասարակական կազմակերպություններն են, այդ առումով կարծում եմ, որ քիչ է երկու տեղը 14-ի մեջ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել