Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 26-ին, ժամը 09.30-ին,  Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի մոտ իրար են բախվել   «Ինֆինիտի»   և   «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է. 2-ամյա ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 11.20-ին, Երևանի Բագրևանդ փողոցում  իրար են բախվել   «ԲՄՎ»  և   «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ճանապարհի 1-ին կմ-ին  «Զիլ-ՄՄԶ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կորցրել է կառավարումը ու կողաշրջվել:
Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին՝ Այնթապ գյուղում,  «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 14.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթոսկրի փակ կոտրվածք, կզակի շրջանի քերծվածք, աջ բազկի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա մի կին  և հայտնել, որ Արմավիր քաղաքի Կենտրոնական փողոցում սայթաքել և վայր է ընկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի  Հանրապետության փողոցի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հիշյալ կնոջը՝ պատճառելով նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 20.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վաղարշապատի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի հատվածում ավտովթար է տեղի  ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 9-րդ կմ-ին` Փարաքար գյուղի հատվածում, իրար  են բախվել  «ՎԱԶ-21099», «Տոյոտա Ռաֆ-4» և «ՈՒԱԶ 452Դ»  մակնիշի ավտոմեքենաներ:
Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 2 քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետևանքով և   «ՎԱԶ-21099»-ի ուղևորներն են:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 33-րդ կմ-ին  «Մերսեդես Բենց-230»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի մասից ու շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 18.55-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հանրապետության փողոցի Կոտայքի անցումի հատվածում վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Վարդավանք  գյուղի 3-րդ թաղամասի 1-ին տան դիմացի ճանապարհահատվածում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է բախվել   ճամփեզրին կայանած «ԳԱԶ-53»  մակնիշի ավտոմեքենայի թափքի հետնամասին:
«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել