Ի՞նչ գործընթաց է այսօրվանից սկսում եռյակը

Այսօրվանից եռյակը հանրապետության ողջ տարածքում սկսում է շտաբեր ձևավորել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքնի հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նշենք, որ սա Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերի` «Հայ ազգային կոնգրես»–ի, «Բարգավաճ Հայաստան»–ի և «Ժառանգության» երկրորդ համապետական հանրահավաքն է։ Պարոն Ծառուկյանը նաև շեշտեց, որ հարկավոր է փոխել մեր երկրում քաղաքական մենաշնորհը: Այսօրվա հանրահավաքին ելույթ ունեցան նաև երեք քաղաքական ուժերի առաջնորդներն, ինչպես նաև նրանց կուսակիցները: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները երթով պտտվեցին մայրաքաղաքի փողոցներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել