ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի մրցույթի վերաբերյալ պարզաբանում է մրցույթային հանձնժողովը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմը պատասխանել է «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ-ին: Պատասանը ներկայացնում ենք ամբողջությամբ`

Հայտնում ենք, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 02-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգով ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ՝ Կարգ) հստակ սահմանված է մրցույթի միայն հարցազրույցի փուլին զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների մասնակցության հնարավորություն, ընդ որում նշված գործընթացը ենթակա է կանոնակարգման Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

Այսպես՝ որպես մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցության կարգավորում, Կարգով սահմանված է հարցազրույցի օրից առնվազն երկու օր առաջ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին համապատասխան դիմում ներկայացնելու ընթացակարգը, որի վերաբերյալ մանրամասները համաձայն նույն կարգի ենթակա են հրապարակման մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը հրապարկելու հետ միասին հրապարակվող՝ հարցարզրույցի անցկացման օրը, ժամը և վայրը պարունակող ծանուցմամբ:

Հարկ է նշել, որ առ 29.09.2014 թ. որևէ զանգվածային լրատվության միջոց կամ հասարակական կազմակերպություն չի ներկայացրել պահանջ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ փաստաթղթեր ներկայացրած հավակնորդների վերաբերյալ վարվող գրանցամատյանին ծանոթանալու վերաբերյալ:

Ինչ վերաբերվում է «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ կողմից «մրցույթի բոլոր փուլերի նկատմամբ դիտարկում իրականացնելու համար հավատարմագիր տրամադրելու» վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացված դիմումին ապա հարկ է նշել, որ նման գործընթաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցույթը կանոնակարգող որևէ կարգով սահմանված չէ:

Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին և հասարակական կազմակերպություններին ուղղված հարցազրույցին մասնակցելու ընթացակարգը և պայմանները պարունակող ծանուցման տեքստը ենթակա են հաստատման միայն հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ստուգման շրջանակներում անցկացվող Հանձնաժողովի նիստին: Այսպիսով ակնհայտ է, որ Հանձնաժողովի հիշյալ նիստին որևէկազմակերպությանը կամ ԶԼՄ-ին մասնակցելու հավատարմագիր տրամադրելը դրա ընթացակարգի կանոնակարգված և հրապարակված չլինելու պարագայում կհանդիսանար կամայական մոտեցում և դրանով իսկ կխախտվեին այլ հասարակական կազմակերպությունների կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները:

Հարկ է նաև անդրադառնալ մամուլում մրցույթին մասնակցելու հավակնորդների քանակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությանը:

Այս կապակցությամբ ուշադրության է արժանի այն փաստը, որ մրցույթին մասնակցելու նպատակով համապատասխան դիմում ներկայացնելու համար սահմանված է եղել 20-օրյա ժամկետ, որի ավարտից հետո արդեն իսկ դիմած անձինք ունեին հնարավորություն 3-օրյա ժամկետում վերացնել փաստաթղթերի թերությունները:

Այս պարագայում առնվազն անհասկանալի է և նպատակների տեսակետից խիստ կասկածելի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Հանձնաժողովի գործունեության ապահովման շրջանակներում իրականացվող գործունեության նկատմամբ որևէ անվստահությունը այն պարագայում, երբ մրցույթի մասնակցության առաջին դիմումը ներկայացվել է միայն 22.09.2014 թվականին, այսինքն մրցույթի հրապարակման պահից 18 օր անց, իսկ դիմած անձանց քանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընթացակարգի թափանցիկությունը և հրապարակայնությունն ապահովելու նպատակով, ժամանակ առ ժամանակ՝ ելնելով մասնակիցների քանակի փոփոխությունից, հրապարակվել է:

Հարկ է նաև նշել, որ մասնակիցների քանակի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է ոչ կանոնավոր, ինչը պայմանավորված էր և՛ հետագայում անձամբ ներկայանալու պայմանով էլեկտրոնային փոստով հավակնորդների կողմից դիմումներ ներկայացնելու, և՛ փաստաթղթերը փոստային ծառայության միջոցով ՀՀ արդարադատության նախարարության քարտուղարություն մուտքագրվելու հանգամանքներով:

Անդրադառնալով հավակնորդների գրանցամատյանը դիտարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացված դիմումներին և ս.թ. սեպտեմբերի 24-ի ժամը 18.00-ից հետո ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից դիմումներ ստանալու վերաբերյալ ենթադրություններին՝ հայտնում ենք, որ հավակնորդների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող գրանցամատյանը դիտարկելու մասին դիմում ՀՀ արդարադատության նախարարություն է մուտքագրվել միայն 29.09.2014 թվականին «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ-իկողմից և 30.09.2014 թվականին մեկ ԶԼՄ կողմից:

Ինչ վերաբերվում է սահմանված 20 օրյա ժամկետի ավարտից հետո ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից փաստաթղթեր ընդունելու վերաբերյալ հայտարարությանը՝ հարկ է նշել, որ նույն «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող մրցույթի հավակնորդներից մեկը անձամբ ներկա է գտնվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում և ծանոթացել է ինչպես գրանցամատյանին, այնպես էլ աշխատակազմի գործունեությանը: Նման պայմաններում, բնականաբար, վերջինս չէր կարող տեղեկացված լինել էլեկտրոնային փոստով ներկայացված դիմումի կամ փոստային ծառայության միջոցով ՀՀ արդարադատության նախարարության քարտուղարություն մուտքագրված փաստաթղթերի փաթեթի առկայության մասին, ինչը հնարավոր է տեղիք է տվել վերջինիս ենթադրելու, որ ինքը հանդիսանում է մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած վերջին դիմումատուն:

Հաշվի առնելով մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակի Հանձնաժողովի կողմից հաստատված լինելու հանգամանքը, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը, հայտնում ենք, որ մրցույթին մասնակցելու նպատակով դիմում ներկայացրած բոլոր հավակնորդների վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև գրանցամատյանը հասու են ծանոթացման համար և համապատասխան հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվության միջոցները նախապես ծանուցման պայմաններում կարող են ծանոթանալ բոլոր փաստաթղթերին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի

դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից

առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող

մրցութային հանձնաժողովի աշխատակազմ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել