Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:

Հանրապետության Նախագահն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, մի շարք պետությունների ղեկավարների հետ:

Սերժ Սարգսյանն այցի օրերին ելույթով հանդես կգա Կոլումբիայի համալսարանում:

Միացյալ Նահանգներում նախատեսվում են Նախագահի հանդիպումները ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետների, Ազգային էթնիկ կոալիցիոն կազմակերպությունների (NECO) նախագահ Նասեր Քազեմինիի հետ:

Հանրապետության Նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի «ԱրմԹեք-2014» համաժողովի բացմանը, հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել