Բրյուսելում ստորագրված արձանագրության պարտավորությունների սահմանադրականությունը

ՀՀ Սահմանադրական Դատարանը դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց “1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և “Գործընկերություն հանուն խաղաղության” ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ” գործը: Գործի քննության առիթը ՀՀ Նախագահի՝ 2014թ. հուլիսի 8-ին ՀՀ Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Արձանագրության նպատակն է նպաստել “Գործընկերություն հանուն խաղաղության” ծրագրի պետությունների զինված ուժերի անհատական գործընկերությանը՝ հաշվի առնելով “Գործընկերություն հանուն խաղաղության” ծրագրին մասնակցող պետությունների տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական շտաբների և շտաբների անձնակազմի կարգավիճակը սահմանելու և կարգավորելու անհրաժեշտությունը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ վերոհիշյալ արձանագրության մեջ ամրագրված պարտականությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Գործի քննության մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել