Իրավաբանի օգնականի թափուր հաստիք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի քարտուղարությունում բացվել է ռուս իրավաբանի օգնականի հաստիք՝ շտապ աշխատանքային պայմանագրի կնքման պայմանով: Թեկնածուի համար առաջադրված պահանջներն են. Եվրոպայի խորհրդի անդամ երկրի քաղաքացիություն, մինչև 35 տարեկան, ռուսական բարձրագույն իրավաբանական կրթություն, առնվազն վեց տարվա իրավաբանական աշխատանքային փորձ/ստաժ Ռուսաստանում, սահմանադրական և միջազգային իրավունքի իմացություն, անգլերեն կամ ֆրանսերեն լեզվի գերազանց տիրապետում, այդ լեզուներով պարզ ու հստակ իրավաբանական փաստաթղթերի կազմման ունակություն, ռուսերենի գերազանց՝ մայրենի լեզվի աստիճանի իմացություն: Հայտերը կարելի է ներկայացնել ոչ ուշ, քան սեպտեմբերի 22-ը:

Մանրամասները կարող եք գտնել Եվրոպայի Խորհրդի աշխատանքային համալրման պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել