Ոստիկանին հաջողվել է մի կերպ փախչել դեպքի վայրից. ՀՔԾ

Հարուցվել է քրեական գործ հունիսի 29-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցում նախկինում դատված Արթենյանների կողմից ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության բաժնի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

Ս. Արթենյանը դեռևս 2011 թվականին, հոր և եղբայրների հետ դատապարտված լինելով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի մի խումբ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար, 2014թ. հունիսի 29-ին Վեդի քաղաքում հանդիպելով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ԱԳ բաժանմունքի պետ Գարիկ Խ.-ին, վրեժ լուծելու նպատակով տվել է հայհոյանքներ, մեքենայով առևանգել նրան, հետո ճանապարհին վթարի ենթարկվել: Այնուհետև Ս. Արթենյանի են միացել հայրը և 2 եղբայրները, ովքեր ևս բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին:

Հասարակական կարգը փորձել է վերականգնել այդ պահին ճանապարհով ընթացող ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների բաժանմունքի օպերլիազոր Գրիգոր Ք-ն, ով ևս Արթենյանների կողմից ենթարկվել է բռնության: Նրան մի կերպ հաջողվել է փախչել դեպքի վայրից և կատարվածի մասին հայտնել ոստիկանության Արարատի բաժին:Հայր և որդի Արթենյաններին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնի տարածած հաղորդագրության համաձայն`  նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել