22-ամյա ուզբեկը դատապարտվել է 15 տարի ազատազրկման Բարաք Օբամայի դեմ մահափորձ ծրագրելու համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձ ծրագրելու համար ուզբեկստանի 22-ամյա բնակիչը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Ուլուգբեկ Կադիրովը պետք է դատապարտվեր ցմահ ազատազրկման, սակայն, քանի որ նա մասնակիորեն խոստովանել էր իր մեղքը 2012 թվականի փետրվարին, երեկ ԱՄՆ շրջանային դատարանը որոշել է նրան դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Կադիրովի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը համացանցի զոհ է դարձել:

Հայտնում են, որ Կադիրովը, ով 2009 թվականին Ուզբեկստանից եկել է Ալաբամամ, որտեղ իրեն միայնակ է զգում: Նա սկսել է համացանցով ընկերներ և զրուցակիցներ փնտրել, սակայն, անգլերեն չիմանալով, օգտվել է միայն արաբերեն կայքերից:

Այդ ժամանակ էլ իսլամի հետևորդները սկսել են Կադիրովին ցույց տալ տեսանյութեր, որտեղ ամերիկացիները ծաղրում են այլ ազգի ներկայացուցիչներին:

Տեսանյութերի ազդեցության տակ էլ Կադիրովը որոշել և ծրագրել էր սպանել ԱՄՆ նախագահին իր նախընտրական արշավի ժամանակ:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել