Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել. դատախազը կրկին նշանակվեց դատավոր

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրով Գարիկ Ավագյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հուլիսի 18-ի եզրակացությունը` որոշում եմ.

Գարիկ ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:»,-ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի 25.12.2013թ.-ի հրամանով՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր, արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ավագյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:

Լուսանկարը` court.am-ի: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել