Կինը հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո

Հուլիսի 19-ին, ժամը 17.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1967 թ. ծնված Արևիկ Ա.-ին, որը 2012 թ. սեպտեմբերի 13-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ խափանման միջոցը է ընտրվել կալանքը: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել