Կառավարությունն օրենքի նախագիծը հավանության չի արժանացրել

Կառավարության նիստի ժամանակ քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը միտված է տեխնիկական զննության կտրոնը ավտոմեքենայի դիմապակուց հանելուն, ինչպես դա արվել է ԱՊՊԱ կտրոնի դեպքում:

Առաջարկվում է նաև տրանսպորտային միջոցի տեխզննման համար սահմանված մեկ տարի ժամկետը փոխարինել երեք տարով: Կառավարությունը նպատակահարմար չի համարում հին տրանսպորտային միջոցի տեխզննման ժամկետը հավասարեցնել նորի ժամկետին:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախաձեռնության հեղինակներին առաջարկում է համագործակցել Կառավարության հետ և Ազգային Ժողով ներկայացնել մեկ միասնական, փոխընդունելի նախագծերի փաթեթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել