Ժառանգության իրավունքի վկայագիր տալու ժամկետը

Ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին է տրվում ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը կարող է տրվել մինչև ժառանգության բացման օրվանից վեց ամիս լրանալը, եթե առկա են ստույգ տվյալներ, որ վկայագիր ստանալու համար դիմած անձանցից բացի, ժառանգության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ այլ ժառանգներ չկան:
Ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճի դեպքում ժառանգության իրավունքի վկայագրի հանձնումը կասեցվում է մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել