Արդյո՞ք կալանքի տակ գտնվող անձն իրավունքի ունի հանդիպել իր պաշտպանի հետ ցանկացած ժամանակ

Ընդհանրապես, մեղադրյալին պետք է տրվեն բավարար միջոցներ և ժամանակ, որպեսզի իր պաշտպանությունը դատարանում արդյունավետ կերպով կազմակերպի:

Մեղադրյալին պետք է հնարավորություն տրվի շփվել փաստաբանի հետ իր պաշտպանությունը կազմակերպելու նպատակով:կալանքի տակ գտնվող անձին պետք է իրավունք տրվի պաշտպանի հետ գաղտնացրույց ունենա, այսինքն առանց քննիչի կամ որևէ այլ անձի ներկայությամբ:

Փաստաբանի հետ հանդիպումների քանակի վրա սահմանափակումները կարող են դրվել միայն խիստ բացառիկ դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել