Ընդհանրապես, մեղադրյալին պետք է տրվեն բավարար միջոցներ և ժամանակ, որպեսզի իր պաշտպանությունը դատարանում արդյունավետ կերպով կազմակերպի:
Մեղադրյալին պետք է հնարավորություն տրվի շփվել փաստաբանի հետ իր պաշտպանությունը կազմակերպելու նպատակով:կալանքի տակ գտնվող անձին պետք է իրավունք տրվի պաշտպանի հետ գաղտնացրույց ունենա, այսինքն առանց քննիչի կամ որևէ այլ անձի ներկայությամբ:
Փաստաբանի հետ հանդիպումների քանակի վրա սահմանափակումները կարող են դրվել միայն խիստ բացառիկ դեպքերում: