Մեկ օրվա փաստաբանը. «Ժողովուրդ»

Փաստաբանների պալատի նախագահ ընտրված Արա Զոհրաբյանի գործունեության շատ դրվագներ դուր չեն գալիս պալատի անդամներին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ շատ փաստաբաններ դժգոհել են, որ վերջերս պալատի նախագահի տեղակալ նշանակված Արթուր Հովհաննիսյանը փաստաբան է դարձել նշանակվելուց մեկ օր առաջ։ Սա նշանակում է, որ Արա Զոհրաբյանի բացակայության դեպքում մեկ օրվա փաստաբանը պետք է փոխարինի նրան։

Թե ի՞նչն է եղել մեկ օրվա փաստաբանին պալատի փոխնախագահ դարձնելու պատճառը և ինչո՞ւ է Արա Զոհրաբյանն անձամբ առաջարկել նրան այդ պաշտոնում, «Ժողովուրդ»–ը ճշտել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանից:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել