Հարկադիր կատարման ծառայությունում հայհոյել է կնոջը և…

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում 2012թ. ապրիլի 11-ին հարուցվել էր քրեական գործ` Արմեն Վարդանյանի կողմից բռնության գործադրմամբ և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

 

Նախաքննության մարմնի 2012թ. ապրիլի 26-ի որոշմամբ Արմեն Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի քաղաքապետարանի վարչական շենքի 1-ին հարկում գտնվող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Աբովյանի բաժանմունքում վիճաբանել է իր նախկին կնոջ` Միլենա Մաիլյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք վերջինիս և հասարակության նկատմամբ, Մ. Մաիլյանի նկատմամբ բռնության գործադրմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ինչպես նաև դիմադրություն ցույց տալով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` դատական ակտերի հարկադիր կատարող Ա. Գևորգյանին` շուրջ 30 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

 

Առաջին ատյանի դատարանի դատավճռով Արմեն Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 2 տարի, 6 ամիս ժամկետով:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` դատավճռով նշանակված պատժին հաշվակցել Ա. Վարդանյանի` արգելանքի տակ գտնվելու 2 օրը և նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 2տարի, 5ամիս և 28 օր ժամկետով:

 

Այժմ, գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել