Վարչական իրավախախտում կատարած անձը կարո՞ղ է ազատվել վարչական պատասխանատվությունից

Ընդհանուր կանոնի համաձայն` վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության, որը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ, սակայն օրենսդրությամբ նախատեսված են որոշակի դեպքեր, երբ անձը կարող է ազատվել վարչական պատասխանատվությունից: Դրանցից մեկն էլ սահմանված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով:

«Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի՝ եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ նույն օրենսգիրքը չի մանրամասնում, թե ինչ պետք է հասկանալ «նվազ նշանակության» ներքո և արդյունքում դա թողնվում է իրավասու սուբյեկտի հայեցողությանը՝ հնարավորություն թողնելով կոռուպցիոն դրսևորումների համար:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել